Անետա Բաս
Անետա Բաս | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 16, 1930 |
Ծննդավայր | Սամարա, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 19, 2006 (75 տարեկան) |
Մահվան վայր | Սամարա, Ռուսաստան |
Գերեզման | Սամարա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատմության ինստիտուտ |
Մասնագիտություն | ֆոնդապահ |
Պարգևներ և մրցանակներ |
Անետա Յակովլևնա Բաս (ռուս.՝ Анетта Яковлевна Басс, ապրիլի 16, 1930, Սամարա, ԽՍՀՄ - հունվարի 19, 2006, Սամարա, Ռուսաստան), խորհրդային և ռուս թանգարանի աշխատակից, մշակութագործ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անետա Բասը ծնվել է 1930 թվականի ապրիլի 16-ին Սամարայում, Յակով Վենիամինովիչ Բասսի և Ելենա Լվովնա Խեյֆեցի ընտանիքում[1]։ Ավարտել է Լենինգրադի համալսարանի պատմության ֆակուլտետի արվեստաբանական բաժինը, մասնագիտացել մ. թ. ա․ 1-ից 3-րդ դարերի Բոսֆորյան թագավորության անտիկ արվեստի պատմության բնագավառում։ 1953 թվականին համալսարանն ավարտելուց հետո վերադարձել է հայրենի քաղաք՝ աշխատելու Կույբիշևի արվեստի թանգարանում։ 1958 թվականին նշանակվել է թանգարանի տնօրեն (եղել է ամենաերիտասարդը Ռուսաստանի գեղարվեստական թանգարանների տնօրենների թվում) և այդ պաշտոնը զբաղեցրել է 47 տարի՝ մինչև կյանքի վերջը։
Անետա Բասի թանգարանային կարիերան սկսվել է 1950-ականների կեսերին՝ 1920-ականների ավանգարդ նկարիչների աշխատանքների պահպանման վտանգավոր աշխատանքներից, որոնք ԽՄԿԿ-ի ղեկավարության կողմից դատապարտվել էին թանգարանային ֆոնդից դուրսգրման և ոչնչացման. փրկել է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի շուրջ 440 արվեստի ստեղծագործություն։ 1960-1970-ական թվականներին թանգարանում անցկացվել են Կույբիշև քաղաքի մասնավոր կոլեկցիոներների շրջանում եզակի աշխատանքների որոնման և հավաքման աշխատանքների անցկացմամբ (թանգարանի ֆոնդը համալրվել է Ֆեոդոր Ռոկոտովի, Վլադիմիր Բորովիկովսկու, Վասիլի Տրոպինինի, Նիկոլայ Գեի և այլոց աշխատանքներով) և գավառական թանգարանի էության մշակմամբ, նրա մշակութային առաքելության իմաստավորմամբ։ 1967 թվականին հենց Կույբիշևի արվեստի թանգարանում է անցկացվել մարզի գեղարվեստական թանգարանների առաջին համաժողովը Ռուսաստանում։
1989 թվականից, թանգարանային տարածքների զգալի ընդլայնումից հետո, Անետա Բասի աշխատանքը ծավալվել է նոր թափով՝ հատկապես թանգարանային համատեքստում ռուսական և արտասահմանյան նորագույն արվեստի ընդգրկման ուղղությամբ։ 1995 թվականին Բասի թանգարանի ջանքերով լույս է տեսել «Մոդեռնից ավանգարդ» (ռուս.՝ «От модерна до авангарда») գիրքը, որն ամրապնդել է Սամարայի արվեստի թանգարանի առաջատար դիրքը ոչ մայրաքաղաքային թանգարանային հաստատությունների շարքում։ Բասի վերջին ցուցհանդեսային երջին նախագիծը եղել է Էնդի Ուորհոլ հետահայաց ցուցահանդեսը։
Անետա Բասի բացառիկ վաստակն է Վոլժսկի Շիրյաևո գյուղում Ռեպինի տուն-թանգարանի բացումը, որտեղ բացի մշտական ցուցադրությունից, անցկացվում է նաև ժամանակակից արվեստի բիենալե։
1982 թվականին Անետա Բասն արժանացել է ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր աշխատողի կոչման, 2000 թվականին՝ գրականության և արվեստի բնագավառում Ռուսաստանի պետական մրցանակի։
Բասին շնորհվել են Սամարա քաղաքի (1995 թվական) և Սամարայի մարզի (2003 թվական) պատվավոր քաղաքացու կոչումներ[2]։
2019 թվականին Անետա Բասսի անունով փողոց է կոչվել Սամարա քաղաքում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Её судьба – Самара / Самара и губерния — областной журнал
- ↑ «Басс Аннета Яковлевна». xn----7sbbaazuatxpyidedi7gqh.xn--p1ai. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- От Модерна до Авангарда = From art Nouveau to Avantgarde art: Альбом / Самар. худож. музей; Сост. Басс Л.Я. — М.: ГАЛАРТ, 1995. — 183 с. — ISBN 5-269-00834-3
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Статья об Анетте Басс в газете «Известия» от 23 января 2006 года
- Статья об Анетте Басс «Время новостей» N°9 23 января 2006
- Ապրիլի 16 ծնունդներ
- 1930 ծնունդներ
- Սամարա քաղաքում ծնվածներ
- Հունվարի 19 մահեր
- 2006 մահեր
- Ռուսաստանում մահացածներ
- Ռուսաստանում թաղվածներ
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ
- Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ գրականության և արվեստի բնագավառում
- ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչներ